Ղազախստանի նախագահի նախկին փեսա Ռահաթ Ալիեւը, որը գտնվում էր Վիեննայի բանտում սպանության կասկածանքով, ինքնասպան է եղել: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով ավստրիական դատարանի մամուլի ծառայությունը:

«Նա ինքնասպան է եղել»,-նշել են դատարանում, հաղորդում է Gazeta-ն:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Նազարբաեւի նախկին փեսային սպանության մեղադրանք էր առաջադրվել: Դատախազը հայտարարել էր, որ կասկածյալ Ալիեւը անցնցում է Ղազախստանում բանկային երկու մենեջերների սպանության գործով:

Ղազախստանում Ալիեւը կասկածվում է ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալթինբեկ Սարսենբաեւի սպանության մեջ: Վերջինիս, նրա վարորդին ու թիկնապահին առեւանգել ու սպանել էին 2006-ի փետրվարի 11-ին: