Հունաստանը միջազգային վարկատուներին է ներկայացրել երկրի տնտեսական դրության բարելավմանն ուղղված տնտեսական բարեփոխումների փաթեթը։ Եվրահանձնաժողովի  պաշտոնական ներկայացուցիչ Մարգարիտիս Շինասը նշել է, որ բարեփոխումների փաթեթը ստացվել է ճիշտ ժամանակին։

Անցյալ ուրբաթ Հունաստանի իշխանություններն ու Եվրախմբի երկրները փոխզիջումային համաձայնագիր էին ստորագրել Հունաստանի վարկավորման ծրագրի ընթացիկ փուլի ժամկետը 4 ամսով երկարաձգելու հարցում։  Համաձայնագրի պայմանների համաձայն՝ Հունաստանի նոր կառավարությունը պարտավորվում է ներկայացնել  բարեփոխումների ցուցակը, որը պետք է հավանության արժանանա միջազգային վարկատուների կողմից։ Այս մասին գրում է BBC Ռուսական ծառայությունը։

Ըստ այդ բարեփոխումների՝  Հունաստանի կառավարությունը պարտավորվում է պայքար ծավալել կաշառակերության դեմ եւ խստացնել հարկային քաղաքականությունը։