«Իսլամական պետության» գրոհայինները Սիրիայի հյուսիս-արեւելքում առնվազն 90 քրիստոնյաների են առեւանգել, հաղորդում է Reuters-ը:
Փետրվարի 15-ին «ԻՊ»-ի ահաբեկիչները Լիբիայում սպանել էին 21 եգիպտացի քրիստոնյաների: Այդ միջադեպը բուռն հակազդեցություն էր առաջացրել Եգիպտոսում եւ ողջ աշխարհում:
Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսին ազգին ուղղված իր ուղերձում հայտարարել է, որ իր երկիրն իրեն իրավունք է վերապահում պատասխանել իր քաղաքացիների սպանությանը ինչպես ինքը հարմար կգտնի եւ երբ հարմար կգտնի:
Արդեն հաջորդ առավոտյան Եգիպտոսի օդուժը Լիբիայի արեւելքում գտնվողն Դերնա քաղաքի մոտ հարվածներ է հասցրել գրոհայինների դիրքերին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:





























