Թող ընդդիմությունն ու իշխանությունը միասին ճանաչեն պետական կառավարման ճգնաժամը: Այս մասին, այսօր՝ փետրվարի 24-ին, ԱԺ-ում հայտարարել է ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ մեկնաբանելով «Պետական կառավարման ճգնաժամի մասին» ոչ իշխանական ուժերի ներկայացրած հայտարարության նախագիծը: Այն ներկայացրել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:
«Անհրաժեշտ է ախտորոշել գոյություն ունեցող քաղաքական իրավիճակը՝ հասկանալու համար, թե ինչպես կարելի է դուրս գալ այդ վիճակից: Իսկ վերջին քաղաքական իրադարձությունները ցույց են տալիս, որ ճգնաժամն ակնհայտ է, իսկ տնտեսության մասին անգամ չարժե խոսել ներդրումների կրճատման եւ տնտեսական աճի նվազման լույսի ներքո»,-հայտարարել է դաշնակցական պատգամավորը:
«Մենք պետք է պատերազմենք միմյանց դեմ, բաժանենք երկիրը յուրայինների եւ օտարների: Իշխանությունն ու ընդդիմությունը նույն օդանավի երկու թեւերն են: Եթե թեւերից մեկը կոտրվի, երկրորդը կշահի՞: Դրա համար կոչ եմ անում մասնակցել մասնակցել նման փաստաթղթի կազմմանը, միասին խմբագրենք այն, ներկայացնենք մեր կարծիքը: Պետք է ունենանք ախտորոշում, որի հիման վրա լուծումներ կորոնենք»,-հայտարարել է Մինասյանը:





























