Օրինական ընտրությունների միջոցով ընդդիմության իշխանության գալը նոր քաղաքական մշակույթ եւ ավանդույթ կձեւավորի Հայաստանում: ԱՅս մասին, այսիր՝ փետրվարի 24-ին, ԱԺ-ում հայտարարել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը՝ պետական կառավարման ճգնաժամի մասին հայտարարության նախագծի քննարկման ժամանակ: Հայտարարության նախագիծը ներկայացրել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:

«Դա նոր քաղաքական ավանդույթի ճանապարհ կբացի: Իհարկե, խոսքն օրինական իշխանափոխության եւ ընդդիմության պատասխանատվության մասին է»,-նշել է Ֆարմանյանը:

«Ընդդիմությունն, առաջին հերթին, պետք է խոստովանի, որ կա նաեւ իր պատասխանատվությունն այն խնդիրներում, որոնցում նա մեղադրում է իշխանություններին: Իսկ որ երկրի առջեւ խնդիրներ կան կանգնած, ոչ ոք չի էլ վիճում, եւ իշխանությունն աշխատում է  դրանց լուծման ուղղությամբ»,-ամփոփել է ՀՀԿ-ական պատգամավորը: