Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 24-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության նախագահի գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանին:

ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ հանդիպմանը, որին ներկա է եղել ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, քննարկվել են բանակաշինությանը և այստեղ երկու հայկական պետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր: