Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Քրսիթին Լագարդը հայտարարել է, որ կանանց դեմ «դավադրությունն» աղքատացնում է աշխարհը, հաղորդում է Reuters-ը:
Նրա խոսքով՝ համաշխարհային տնտեսությունը կարող էր ավելի արագ զարգանալ, եթե կանայք ավելի մեծ հնարավորություններ ունենային, հաղորդում է Gazeta-ն:
Լագգարդը նշել է, որ մինչեւ այժմ շատ երկրներ սահմանափակում են կանանց իրավունքները՝ տնտեսության զարգացմանը մասնակցելու հարցում:
Նշենք, որ Լագարդն առաջին կինն է, որ զբաղեցնում է ԱՄՀ ղեկավարի պաշտոնը:





























