Ընդդիմությունը, որը ԲՀԿ-ին համարում էր իր գործընկերը, հիմա վիրավորում է նրան: Այս մասին, այսօր՝ փետրվարի 24-ին, ԱԺ-ում հայտարարել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ մեկնաբանելով պետական կառավարման ճգնաժամի մասին հայտարարության նախագիծը, որը ներկայացրել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:
«Այս երկու օրում ես արհամարհական վերաբերմունք եմ տեսնում ԲՀԿ-ի նկատմամբ. «Ձեզ թելադրում են, ձեզ վախեցնում են…»: Այդ քաղաքական ուժը երբեւէ նման բան չի հայտարարել: Դուք ինչո՞ւ եք անհանգստանում մի ուժի համար, որի հետ կապում էինք ձեր իղձերը: Իսկ առանց նրա ոչինչ չե՞ք կարող անել»,-ասել է Բաղդասարյանն ու հավելել. «Ամենայն հավանականությամբ, դժվար էլ կարողանաք»:
Դիմելով ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանին, նա նշել է, որ իրենց խմբակցության 5 անդամներ միմյանց հակասող հայտարարություններ են արել: «Դրանից հետո դուք չէ, որ պիտի խոսեք ժողովրդի անունից՝, եթե չեք կարողանում կառավարել նույնիսկ սեփական խմբակցությունը»,-հայտարարել է ՀՀԿ խմբակցության ղեկավարը:





























