ՀԱԿ խմբակցությունը մեկ ժամով ընդմիջում անելու հնարավորություն չստացավ՝ ՀՅԴ-ի հետ քննարկում իրականացնելու համար: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի առաջարկին՝ ընդմիջում հայտարարել եւ ՀՅԴ-ի հետ քննարկել պետական կառավարման ճգնաժամի մասին հայտարարության նախագիծը, կողմ քվեարկել միայն 7 պատգամավոր, դեմ է եղել 6-ը:
«Մենք ուզում ենք տեքստի հետ կապված քննարկում անցկացնել ՀՅԴ-ի, հնարավոր է նաեւ այլ խմբակցությունների հետ»,-քվեարկությունից առաջ հայտարարել է Զուրաբյանը:
Հիշեցնենք, որ Զուրաբյանի պատրաստած հայտարարության նախագծում խոսվում է քաղաքականության ու տնտեսության մեջ պետական կառավարման ճգնաժամի մասին: Այս նախագծի շուջ երեկ ու այսօր թեժ քննարկումներ են ընթացել ու ելույթներ հնչել:





























