Հայ ազգային կոնգրեսը երգեց իր կարապի երգը: Այս մասին, այսօր՝ փետրվարի 24-ին, ԱԺ-ում հայտարարել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո, որտեղ վերջինս ՀԱԿ-ն անվանեց գաղջ անցյալի հիշողություն:
Շարմազանովի խոսքով՝ վիրավորանքներով խոսող մարդը տեղ չունի քաղաքականության մեջ: Դիմելով ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանին, նա մեջբերեց ժամանակակից հայ դասական Հրանտ Մաթեւոսյանին, որը Լեւոն Զուրաբյանի աներհայրն է. «Իմ եւ վստահ եմ նաեւ ձեզ համար սիրելի Հրանտ Մաթեւոսյանը գրել է. «Մարդուն կենդանուց տարբերում է հիշողությունը: Մենք հիշողություն ունենք եւ լավ հիշում ենք, թե ինչ է տեղի ունեցել 1990-ականներին: Կարող եմ միայն հիշեցրել ձեր շեֆի (Լեւոն Տեր-Պետրոսյան-խմբ) հարցազրույցը «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթին 1992-ի մարտի 5-ին»:
Հիշեցնենք, որ Շարմազանովն այդ հարցազրույցը մեջբերել էր նաեւ 3 տարի առաջ, հայտարարելով, որ այդտեղ խոսվում էր Ադրբեջանի կազմում Ղարաբաղի ինքնավարության մասին:
«Այդ ամենից հետո կարելի է միայն ասել, որ ՀԱԿ-ը երգեց իր կարապի երգը»,-ընդգծել է Շարմազանովը:





























