Հայ-ֆրանսիական «Արմենիա» մշակութային ասոցիացիան փետրվարի 27-ին ֆրանսիական Դրոմ դեպարտամենտի Բուր Լը Վալանս քաղաքում կլոր սեղան կանցկացնի՝ «Ինչո՞ւ է տեղի ունեցել Հայոց ցեղասպանությունը» թեմայով:
Ըստ «Nouvelles d'Arménie»-ի, միջոցառումը կանցկացվի Ժան Մուլենի անվան երիտասարդական-մշակութային կենտրոնում:
Կքննարկվեն այն մեխանիզմները, որոնք հանգեցրին երիտթուրքերի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության կազմակերպմանը, ինչպես նաեւ դրա հետեւանքները, մասնավորապես, Հայաստանի գավառի տարածքն ու հայերի գույքը: Այս կլոր սեղանը տվյալ թեմայով համաժողովների շարքի առաջին միջոցառումն է:





























