Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» (AKP) կուսակցության հիմնադիրներից Դենգիր Միր Մեհմեդ Ֆըրաթը քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության կողմից ցանկանում է պատգամավոր դառնալ։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության հիմնադիրներից, կուսակցության նախկին փոխնախագահ, ազգությամբ քուրդ Դենգիր Միր Մեհմեդ Ֆըրաթը առաջիկա խորհրդարանական ընտրություններին քրդական «ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության կողմից պատգամավորի թեկնածուի թեկնածություն է առաջադրել։
Նշենք, որ Թուրքիայում խորհրդարանական ընտրությունները կայանալու են 2015-ի հունիսի 7-ին։





























