Հարավային Կորեայի Սեջոն քաղաքի խանութներից մեկում այսօր՝ փետրվարի 25-ին անհայտ անձը կրակոցներ է արձակել, որից հետո հրդեհ է բռնկվել: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:
Միջադեպի հետեւանքով մահացել է 3 մարդ: Կրակողին եւս մահացած են գտել հարեւան Քոնջու քաղաքում: Ենթադրաբար, նա ինքնասպան է եղել:
Կրակոցների զոհ են դարձել խանութի 52-ամյա մենեջերը, 50-ամյա տղամարդն ու նրա հայրը:
Ոստիկանությունը ենթադրում է, որ նրանք բոլորը սպանվել են որսորդական հրացանից արձակված կրակոցներից:
Դեպքի վայրից փախուստի դիմելուց առաջ կասկածյալը հրդեհել է խանութը: Տուժածները տեղափոխվել են հիվանդանոց, սակայն որոշ ժամանակ անց մահացել են, հաղորդում է Lenta-ն:
Ոստիկանությունը պարզել է, որ կասկածյալը մահացածներից մեկի քնոջ նախկին ընկերն է:



























