Արգենտինայի Չուբուտ նահանգում անտառային հրդեհներ հետեւանքով 16 հա անտառ է ոչնչացել, տեղի իշխանությունները տուժած շրջաններում արտակարգ դրություն են հայտարարել:
Առավել բարդ իրավիճակ է ստեղծվել Չոլիլայի, Տուրբիոյի եւ Ռադալի շրջաններում: Հրշեջներն ավելի քան մեկ շաբաթ է, պայքարում են կրակի դեմ, սակայն բարդ եղանակային պայմաններում հրդեհները մարել չի հաջողվում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Անտառային հրդեհն սկսվել է փետրվարի 15-ին, կայծակի հարվածից: Ներկայումս աղետի գոտուց տարհանում են մարդկանց: Երկրի վարչապետ Խոսե Կապիտանիչը հայտարարել է, որ դաշնային կառավարությունը պատրաստ է օգնել տեղի իշխանություններին՝ կրակի դեմ պայքարում:


























