Անհայտ անձը չորեքշաբթի կրակ է արձակել Հարավային Կորեայի կենտրոնական հատվածում գտնվող Սեջոն քաղաքի խանութներից մեկում, ինչի հետեւանքով սպանվել է 3 մարդ, իսկ չարագործը դիմել փախուստի եւ այնուհետեւ  ինքնասպան եղել։ Այս մասին տեղեկացնում է «Ռեյնհապ» գործակալությունը։

Հրաձգության հետեւանքով զոհվել է խանութի մենեջերը, նրա հայրն ու խանութի շենքում ապրող մի բնակիչ։ Մարդասպանը փախուստի դիմելուց առաջ այրել էր խանութը, գրում է ՏԱՍՍ-ը։

Ոստիկանությունը կասկածներ ունի, որ հանցագործը խանութի մենեջերի աղջկա նախկին սիրեկան է։ Նրա մեքենան հայտնաբերվել է Սեուլից 162 կմ հեռավորության վրա, իսկ նրա մարմինը մայրաքաղաքից 46 հարավ ընկած տարածքում։Նախնական վարկածի համաձայն՝ տղամարդը ատրճանակով վերջ է տվել իր կյանքին։ Նրա մարմնի մոտ հայտնաբերվել է ոստիկաններից գողացած տաբելային զենք։