ՌԴ Ուսուրույսկի ծոցում՝ Պրիմորյեում՝ ափից պոկված սառցաբեկորի վրա, 15 ձկնորս է մնացել։ Այս մասին տեղեկացնում է ՌԴ ԱԻՆ ծառայության պաշտոնական կայքը։
«Փետրվարի 25-ին ԱԻՆ ծառայության ճգնաժամային իրավիճակների կենտրոնից տեղեկացրել են, որ Ուսուրիյսկի ծոցում ափից սառցաբեկոր է պոկվել։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ սառցակտորի վրա 15 մարդ կա»,- ասված է հաղորդագրության մեջ, մեջբերում է Gazeta-ն։
Դեպքի վայր են ժամանել փրկարարները։





























