Լոռու մարզում անցած տարվա ապրիլի 21-ից անհետ կորած 77-ամյա Վլադիմիր Մկրտչյանին դեռ չեն գտել:
NEWS.am-ի հետ զրույցում անհետ կորածի բարեկամ Վարդան Մկրտչյանը հայտնեց, որ արդեն հույսները կտրել են:
«Ձյունն էլ հիմա նստած է, էլ որտե՞ղ պետք է փնտրենք: Տեսնենք՝ ձյունը հալվի, մի հետք, մի բան մնացած կլինի, թե ոչ»,- ասաց նա:
Նշենք, որ 77-ամյա Վլադիմիր Մկրտչյանը 2014թ.-ի գարնանն էր Օդեսայից Հայաստան վերադարձել ու ապրիլի 21-ին գնացել էր Լոռու մարզի Սվերդլով գյուղ՝ ծնողների շիրիմին այցելության եւ մանկությունն անցկացրած տարածքներում շրջելու, որից հետո անհետացել էր:





























