Ամերիկացի դիպուկահար Քրիս Քայլի եւ նրա ընկերոջ Չեդ Լիթլֆիլդի սպանության մեջ մեղադրվող վետերան Էդի Ռեյ Ռութը փետրվարի 24-ին Թեքսասի նահանգի դատարանի կողմից դատապարտվել է ցմահ ազատազրկման՝ առանց ներման իրավունքի։ Այս մասին գրում է Reuters-ը։
Պաշտպանող կողմը փորձել է ապացուցել, որ մեղադրյալը պարանոյիկ շիզոֆրենիայով է տառապում եւ պետք է արդարացվի անմեղսունակ լինելու պատճառով։ Դատախազը իր հերթին հայտարարել էր, որ Ռութի գործել է սառնասրտորեն եւ կանխամտածված։ Երդվյալ ատենակալները որոշում են կայացրել մեղադրական կողմի օգտին։
Ռեյ Ռութը 2006թ. ծառայում էր ծովային հետեւակային զորքերում. 2010թ. նա կապրալի կոչումով հեռացել էր ծառայությունից եւ չէր կարողացել նոր աշխատանք գտնել, քանի էր չէր հարմարվել խաղաղ պայմաններում ապրելուն։ 2013թ. փետրվարրի 2-ին Քայլն ու Լիթլֆիլդը նրան իրենց հետ տարել էին Թեքսաս նահանգի Էրաթ շրջանի հրաձգարան, որտեղ մեղադրյալը հանկարծակի կրակ էր արձակել նրանց ուղղությամբ։ Ստացած վնասվածքներից տղամարդիկ մահացել էին, իսկ Ռութը դիմել փախուստի։



























