Հայաստանում դժվար թե կարելի է խոսել լուրջ ընդդիմության մասին։ Ընդդիմությունը, եթե չի ոչնչացվել, ապա բավական թուլացել է։ Այս մասին փետրվարի 25-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Կովկասի ինստիտուտի տնօրեն քաղաքագետ ՍերգեյՄինասյանը։
Ըստ նրա՝ «Բարգհավաճ Հայաստան» կուսակցությունը փորձեց ֆալստարտի միջոցով երկրում ներքաղաքական գործընթաց սկսել։ «Հնարավոր է, կուսակցության ներսում որոշ ուժեր մտածում էին, որ սահմանադրական բարեփոխումների փաթեթի ընդունման հետ կապված՝ իրենց կանխարգելիչ արձագանքը ճիշտ քայլ կլինի։ Հասկանալի է, թե ինչպես կզարգանան իրադարձությունները ԲՀԿ ներսում, սակայն ներքաղաքական կյանքի վերլուծության տեսակետից դա ճիշտ չէ։ Դա ոչ մի դրական ազդեցություն չի կարող ունենալ Հայաստանի քաղաքական կյանքի վրա։ «Բարգավաճ Հայաստան»-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի քաղաքական կարիերան եթե չի ավարտվել, ապա սառեցվել է»,- նշել է Մինասյանը։





























