Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի երկնքում այս գիշեր նորից անօդաչու թռչող սարքեր են հայտնվել։ Այս մասին գրում է Agence France-Presse-ը։ 

Հաղորդվում է, որ գիշերվա ընթացքում անօդաչու սարքերի մասին առնվազն 5 հաղորդագրություն է ստացվել, տեղեկացնում է  Gazeta-ն։

Կատարվածի մանրամասները պարզվում են։

Փետրվարի 24-ի գիշերը Փարիզում ԱՄՆ դեսպանատան շենքի վրա  նկատել էին անօդաչու թռչող մի սարք։ Եվս մեկը անցել էր Էյֆելյան աշտարակի վրայով, մյուս երեքը անցել էին Համաձայնության հրապարակի տարածքով։