Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը համարում է, որ Ուկրաինան, «պետական հեղաշրջումից» հետո կառավարում են դրսից: Անս մասին նա նշել է «Արգումենտի ի ֆակտի» թերթում տպագրված հոդվածում:

«Ուկրաինան հայտնվել է արտաքին կառավարման տակ, երբ ներկա իշխանություններին դրսից թելադրում են, թե ինչ որոշումներ կայացնեն: Ես համարում եմ, որ իրենց իշխանության գալու տարեդարձին այդ ստախոսները պետք է դուրս գան մայդան եւ հաշիվ տան մարդկանց իրենց խոստումների կատարման համար: Մարդիկ, որոնց նրանք խաբել են, իրենք կտան դրա գնահատականը»,-հայտարարել է Յանուկովիչը:

Ավելի վաղ նա հարցազրույցներից մեկում հայտարարել էր, որ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների պատասխանը պետք է տա Եվրոպան: