Moody's միջազգային վարկանիշային գործակալությունը իջեցրել է Ռուսաստանի 11 շրջանների, 4 քաղաքների եւ 3 պետական հաստատությունների վարկանիշները։ Օրինակ՝ Մոսկվայի եւ Սանկտ Պետերբուրգի ցուցանիշները Baa3-ից նվազել են մինչեւ Ba1 մակարդակի։ Այս մասին ասված է կազմակերպության պաշտոնական կայքում, գրում է Gazeta-ն։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Moody's-ը իջեցրել է ՌԴ «Սբերբանկի» ՎՏԲ բանկի եւ «Գազպրոմբանկի» վարկանիշները, իսկ մինչ այդ Ռուսաստանի վարկանիշը իջեցվել էր մինչեւ սպեկուլյատիվ Ba1 մակարդակի։