Լոռիում նորածնի մահվան գործով արտաշիրմում է իրականացվել:

NEWS.am-ին ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որի շրջանակում իրականացվել է արտաշիրմում՝ պարզելու մահվան պատճառները:

Նշենք, որ ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ 2015 թվականի փետրվարի 21-ին ոստիկանության Լոռու մարզային վարչության Ստեփանավանի բաժնից ստացվել են Ա.Սարգսյանի նորածին երեխայի սպանության վերաբերյալ նախապատրաստված նյութերը:

Նախապատրաստված նյութերով տվյալներ են ձեռք բերվել, որ Ստեփանավան քաղաքի բնակչուհի, 1988 թվականի ծնված Ա.Սարգսյանը, ժամանակավորապես միայնակ բնակվելով Լոռու մարզի բնակիչ Մ.Ասատրյանին պատկանող վագոն տնակում, 2015 թվականի փետրվարի 5-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, ծննդաբերել է արական սեռի երեխա։

Նախնական տվյալներով՝ ծննդաբերությունից անմիջապես հետո երեխան սպանվել է, իսկ հետագա օրերին հուղարկավորվել Ստեփանավան քաղաքի «Ռուսական» կոչվող գերեզմանատանը: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 106-րդ հոդվածի հատկանիշներով: