Հայաստանի ներքաղաքական զարգացումները որեւէ կերպ չեն կարող ազդել Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների վրա: Այս մասին, այսօր՝ փետրվարի 25-ին, «ԵՄ-Հայաստան համագործակցության հեռանկարները ներկայիս քաղաքական համատեքստում» թեմայով միջազգային կոնֆերանսից հետո տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ նշել է Հայաստանի ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Զաքարյանը:

Հարցին, թե արդյոք Հայաստանի ներքաղաքական զարգացումներն չեն ազդում ԵՄ-ի հետ հարաբերությունների հեռանկարի վրա, նա պատասխանել է. «Հայաստանի ներքաղաքական վերջին զարգացումները միայն ներքաղաքական զարգացումներ են, որի արդյունքում Հայաստանի իշխանությունների  քաղաքական կամքը եւ ծրագրերը չեն փոխվել Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման համատեքստում: Ապագայում ինչպիսին էլ լինեն ներքաղաքական զարգացումները, որեւէ ձեւով չեն կարող ազդել այդ հարաբերությունների վրա»: