Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւի մթերային խանութների ցանցերից շատերը սահմանափակումներ են մտցրել սոցիալապես կարեւոր նշանակության մթերքների վաճառքի վրա, գրում է ՈՒՆՆ-ը։

Սահմանափակումները վերաբերում են այնպիսի մթերքների, ինչպիսիք են հնդկաձավարը (մեկ հոգուն վաճառվում է 2 փաթեթից ոչ ավել), ալյուրը (3-5 կգ), ձեթը (2 շիշ)։ Հացի, բրնձի, կարտոֆիլի, մսի եւ կաթնամթերքի վրա սահմանափակումներ չեն մտցվել։

Սահմանափակումները ընդունվել են սոցիալապես կարեւոր նշանակության մթերքների գնի լուրջ աճի ֆոնին։