Հայաստանի խորհրդարանը չընդունեց երկրում պետական կառավարման ճգնաժամի մասին ՀԱԿ եւ ԲՀԿ խմբակցությունների հայտարարության փաթեթը։ Հայտարարության նախագիծը, որը կազմել էին Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, մերժվել է 67 դեմ, 16 կողմ եւ 7 ձեռնպահ ձայներով։
Նշենք, որ նախագծի քննարկումն ընթացել է փետրվարի 23-24 –ին, ընդ որում փաթեթը ներկայացնում էր միայն Լեւոն Զուրաբյանը։ Նաիրա Զոհրաբյանը ԲՀԿ խմբավորման հետ բոյկոտում է այս շաբաթվա քառօրյան։
Քննարկումն ընթանում էր բուռն՝ ՀԱԿ եւ ՀՀԿ խմբակցությունների փոխադարձ հարձակումների եւ մեղադրանքների ուղեկցությամբ։





























