Աֆղանստանի հյուսիսում ձնահոսքի հետեւանքով առնվազն 22 մարդ է զոհվել։ Այս մասին գրում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով տեղական իշխանությունների ներկայացուցիչներին։

Ըստ Associated Press-ի տվյալների՝ աղետը տեղի է ունեցել երկրի հյուսիս-արեւելքում գտնվող Փանջշերի շրջանում։ Ձնակույտի տակ է մնացել 60 տուն, գրում է Gazeta-ն։

Փրկարարները ստիպված են աշխատել բահերով եւ մերկ ձեռքերով՝ հանկարծահաս ձնակույտի տակ մնացած ողջ մարդկանց դուրս բերելու համար։ Իշխանությունները ենթադրում են, որ զոհերի թիվը դեռ կավելանա։