Ուֆայում տեղի երկու բնակիչների դատելու են կանխամտածված կերպով աղջկան ծանր վնաս պատճառելու համար, որը չարագործների գործունեության արդյունքում կուրացել է:

Հետաքննության տվյալներով, 2013 թվականի ամռանը 40-ամյա Վադիմ Կուչուկովը, նախկին ընկերուհու դեմ վրեժի զգացողությունից ելնելով, 20-ամյա Նիկոլայ Զայցեւին հանցանքի է դրդել:

Տղամարդն առաջարկել է իր 28-ամյա ծանոթուհու վրա խտացված քացախաթթու լցնել: Երիտասարդին, բնականաբար, դրամական պարգեւ է խոստացել՝ 15 հազար ռուբլու չափով, ինչպես նաեւ ներել է 80 հազար ռուբլու չափով նախկին պարտքերը: Առանց երկար մտածելու՝ Նիկոլայը համաձայնել է:

Հոկտեմբերյան մի օր, երբ աղջիկը դուրս է եկել աշխատանքից, տղամարդիկ հետեւել են նրան: Վադիմը հեռախոսով զանգահարել է նախկին սիրելիին, եւ մինչ աղջիկը նրա հետ խոսել է հեռախոսով, մոտեցել է Զայցեւն ու խտացված քացախաթթվի շիշը լցրել աղջկա դեմքին:

Informing-ի փոխանցմամբ, տուժածին օգնել են պատահական անցորդները, որոնք նրան հասցրել են հիվանդանոց: Աղջկա մեկ աչքն ամբողջությամբ կուրացել է:

Մեղադրյալներն ամբողջությամբ ընդունել են մեղքը: Դատարանը պետք է վճիռ կայացնի: