WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը Շվեդիայի գերագույն դատարան հայց է ներկայացրել իր ձերբակալության որոշման դեմ: Այս մասին գրում է The Guardian պարբերականը:
Ասանժի պաշտպանների կարծիքով, նրա ազատության «խիստ սահմանափակումներն» անհիմն են եւ չեն համապատասխանում գործին:
Ըստ Gazeta-ի, ավելի վաղ հաղորդվում էր, որ Ասանժի փաստաբանները նոր փաստաթղթել են ներկայացրել նրա ձերբակալության եվրոպական որոշման դեմ բողոքարկման գործով:
WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան ԱՍանժը 2012 թվականից թաքնվում է Լոնդոնում Էկվադորի դեսպանությունում: ԱՄՆ-ում նրան պետության թշնամի են հայտարարել՝ լրտեսական սկանդալների, կոռուպցիայի, զինվորական եւ դիվանագիտական գաղտնիքների մասին բազմաթիվ նյութեր հրապարակելուց հետո: Ասանժին հետ խնդիր ունեն նաեւ շվեդական իրավապահ մարմինները, որոնք նրան մեղադրում են սեռական բռնության մեջ:





























