Խոշոր արտահանողների համար արտոնությունները կփակեն մյուս բոլորի համար հնարավորությունները: Այս մասին փետրվարի 25-ին խորհրդարանում կայացած «Շահութահարկի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը:
Օրինագիծն առաջարկում է տարեկան ավելի քան 50 մլրդ դրամ (105 մլն դոլար - խմբ.) ծավալով արտահանողների համար շահութահարկը 20-ից նվազեցնել 2%-ի: Իշխող Հանրապետության կուսակցության խմբակցությունն առաջարկել է օրինագիծն ընդունել արագացված կարգով՝ երկու օրվա ընթացքում:
Դիմելով օրինագիծը սատարող խորհրդարանի փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանին՝ Բագրատյանը հայտարարեց. «Տիկին Նաղդալյան, ես Ձեզ շատ եմ հարգում: Բայց ես դեմ եմ օրինագծին: Խոշոր արտահանողը շահույթ կստանա, ասենք՝ 100 մլն դոլար, իսկ մյուս բոլորը կկորցնեն 300 դոլար: Արտահանման հնարավորությունները կորցնելու պատճառով: Ոչ թե, որ ես եմ այդպես պնդում, այլ այդ է հաստատում տնտեսությունը: Փոխեք կա՛մ ձեզ, կա՛մ տնտեսությունը»:





























