Հուժկու հանրահավաքների մասին հայտարարությունները անհանգստություն չեն առաջացնում: Այս մասին, այսօր՝ փետրվարի 25-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:

Հարցին՝ ինչպե՞ս է վերաբերում մարտի 1-ին Ազատության հրապարակում կայանալիք ՀԱԿ-ի հանրահավաքին (երեկ Գագիկ Ջհանգիրյանը հայտարարեց, որ հուժկու հանրահավաք է լինելու), Գալուստ Սահակյանը պատասխանել է. «1993 թվականից ես լսում եմ «հուժկու հանրահավաքների» մասին, բայց իրականում դրանք ավելի շուտ թյուրիմացության մեջ են գցում, քան խնդիրներ են լուծում»:

Հիշեցնենք, որ ամեն տարի մարտի 1-ին ՀԱԿ-ը Ազատության հրապարակում հանրահավաք եւ երթ է անցկացնում՝ ի հիշատակ 2008-ի մարտի 1-ի զոհերի: