Ուկրաինական գրիվենի փոխարժեքը ԱՄՆ դոլարի հանդեպ միջբանկային արժույթի շուկայում հասել է պատմական մինիմումի՝ 28.00/32.10գրիվեն/դոլար։ Այս մասին գրում է ՈՒՆԻԱՆ-ը։
Գրիվենի միջին փոխարժեքը սահմանվել է 24 գրիվեն մեկ դոլարի դիմաց։ Եվրոյի հանդեպ փոխարժեքը կազմել է 36,16/37,86 գրիվեն/եվրո, իսկ ռուսական ռուբլու հանդեպ՝ 0,44/0,51 գրիվեն/ռուբլի։
Արժույթի շուկայում սակարկումներ չեն իրականացվում Ուկրաինայի Ազգային բանկի որոշման պատճառով, որի համաձայն՝ բանկերն իրավունք չունեն հաճախորդների հանձնարարությամբ արժույթ գնել մինչեւ փետրվարի 27-ը։





























