Վերջին 7-10 տարիների ընթացքում «Գազպրոմ Արմենիան» (նախկինում «Հայռուսգազարդ») եռակի ավելացրել է սպառողների բեռնվածությունը։ Այս մասին փետրվարի 25-ին խորհրդարանում հայտարարել է Հայ ազգային կոնգրես խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տարեկան զեկույցի քննարկման ժամանակ։
Նա նշել է, որ վերջին մի քանի տարիների ընթացքում Հայաստանում գազ սպառողների քանակը մեծացել է 6 անգամ։ «Ընդ որում, ընկերության աշխատավարձի ֆոնդը աճել է 6-ից 20 մլրդ դրամով, իսկ ընկերության ախորժակը ավելի մեծ էր՝ մինչեւ 30 մլրդ»,- հայտարարել է Մանուկյանը։
«Իբրեւ մասնավոր ընկերություն՝ «Գազպրոմ Արմենիան» ինքն է որոշում աշխատավարձի հարցում իր քաղաքականությունը։ Սակայն միաժամանակ նա կոմունալ օպերատոր է, որը եկամուտ է ստանում քաղաքացիներից։ Ինչ-որ մեկը պե՞տք է հսկի, որ ընկերության աշխատակիցները ամսական 20, 30, 40 հազար դոլար աշխատավարձ չստանան այն դեպքում, երբ մարդիկ չգիտեն ինչով վճարել, երբ մարդիկ հարկադրված լքում են երկիրը։ Եթե շատ են ցանկանում նման աշխատավարձ վճարել, թող իրենց շահույթից վճարեն»,- հայտարարել է Մանուկյանը։
Գազի գնի թանկացման պատճառով սպառողների քանակը տարեկան պակասում է 2-4 տոկոսով։ Գյուղերում մարդիկ հարկադրված փայտ են վառում։ Բացի այդ, անհասկանալի կերպով մեծացել է ընկերության գազաբաշխիչ մարժան։ Եթե 7-10 տարի առաջ սահմանին եւ վերջնական սպառողին մատակարարվող գազի արժեքի տարբերութլունը կազմում էր 50-60 դոլար, ապա այսօր՝ գրեթե 200»,- նշել է Մանուկյանը։
Նշենք, որ հայ-վրացական սահմանին 1000 խ/մ ռուսական գազն արժի 189 դոլար։ Միջին սակագինը (մանր եւ խոշոր սպառողների մասնաբաժինների հաշվարկով) 2013թ. հուլիսին՝ նոր սակագին ընդունելու պահին, կազմում էր մոտավորապես 311 դոլար։ 51.93 դոլար ԱԱՀ-ի, փոխադրումների ժամանակ 11.91 դոլար կորուստների եւ համակարգի կարիքների ծախսերի դեպքում «Գազպրոմ Արմենիայի» մարժան կազմել է 58.74 դոլար կամ սակագնի 18.9 տոկոսը։
2014թ. դեկտեմբերին ընկերությունը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ դոլարի փոխարժեքի բարձրացման դեպքում գազի սակագինը մնաց անփոփոխ, այսինքն՝ ընկերության եկամուտը դոլարային առումով պակասել է։





























