Նյու Յորքում ոստիկանները շաքարապատ բալի արտադրության գործարանում պատահաբար հայտնաբերել են կանեփի պլանտացիա, որի սեփականատերը ինքնասպան է եղել։

Ոստիկանները շրջակա միջավայրի պաշտպանության գործով ժամանել են Բրուքլինում գտնվող ընտանեկան գործարան, սակայն սեփականատեր Արթուր Մոնդելայի հետ խոսելիս կանեփի թույլ հոտ են զգացել։ Երբ ոստիկանները հարցրել են այդ մասին 57-ամյա Մոնդելային, վերջինս դուրս է եկել զուգարան եւ ատրճանակով վերջ տվել կյանքին։ Այս մասին գրում է AP գործակալությունը։

Արդյունքում ոստիկանները գործարանում հայտնաբերել են կանեփի թփեր։ Ըստ որոշ տվյալների՝ ոստիկանները դեպքի վայրից առգրավել են 36 կգ թմրանյութ եւ մի քանի հարյուր հազար դոլար, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Այլ մանրամասներ չեն հաղորդվում։