Քալիֆորնիայում տեսախցիկները տեսագրել են բեռնատարի եւ Metrolink մերձքաղաքային ուղեւորատար գնացքի բախման պահը, որի հետեւանքով տուժել է ավելի քան 50 մարդ։ Այս մասին գրում է The Minneapolis Star Tribune-ը։

Տեսանյութերն արդեն ուղարկել են Վաշինգտոն՝ փորձաքննության։

«Մենք կարող ենք հաստատել, որ տեսախցիկները արձանագրել են  կատարվածը, նրանք նկարահանել են բախման պահը»,- տեղեկացնում են տեղական իշխանությունները, գրում է Gazeta-ն։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին Metrolink գնացքը, բախվելով բեռնատարին, դուրս էր եկել գծերից։ Բեռնատարի վարորդը դեպքի վայրից դիմել էր փախուստի, սակայն որոշ ժամանակ անց նրան ձերբակալել էին։