Դանիայի ուժային կառույցները խոշորամասշտաբ գործողության ընթացքում ձերբակալել են 22 մարդու, որոնք կասկածվում են մարդկանց առեւտրով զբաղվելու մեջ: Այս մասին հաղորդում է Ritzaus Bureau-ն:

Առկա տեղեկատվությամբ՝ «Բույն» անունը կրող գործողությունը տեղի է ունեցել Զելանդիա կղզում, որտեղ գտնվում է թագավորության մայրաքաղաք Կոպենհագենը: Հատուկ գործողությանը մասնակցել են բնակարանային գողությունների դեմ պայքարի բրիգադը, խաբեբայությունների դեմ պայքարի բրիգադը, Ներգաղթի ծառայությունը, մարդկանց առեւտրի դեմ պայքարի Կենտրոնը, հարկային ծառայությունը եւ ազգային ոստիկանությունը:

Իրավապահները ձերբակալություններ են իրականացրել 62 հասցեներում, հաղորդում է ՏԱՍՍ-ը: Ընդհանուր առմամբ ձերբակալվել է 95 մարդ, որոնցից 70-ը Ռումինիայից եկածներ, որոնք ապօրինի են գտնվում Դանիայում: Ինչպես հայտնել է ոստիկանության տեսուչ Էրիկ Ագերբոն, խաբեբաները մարդկանց խոստացել են «լավ աշխատանք եւ լավ աշխատավարձ» Դանիայում:

Այդ ճանապարհով, ըստ տեսուչի, Դանիա են բերել մոտ 300 մարդու, որոնցից յուրաքանչյուրը կազմակերիչներին մոտ 27,3 հազար դոլարի շահույթ է բերել: