«Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինները առեւանգել են Սիրիայի հյուսիս-արեւելքում բնակվող առնվազն 220 քրիստոնյա ասորիների, հաղորդում է Reuters-ը:

Այս մասին հայտարարել է մոնիթորինգային հանձնաժողովը, որը հետեւում է երկրում տիրող իրավիճակին: Նշվում է, որ բոլոր առեւանգումները տեղի են ունեցել վերջին 3 օրերի ընթացքում, հաղորդում է Gazeta-ն:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները Սիրիայում առեւանգել են 90 քրիստոնյա ասորիների, եւս 100 մարդու առեւանգել էին Իրաքում:

«ԻՊ»-ն արմատական խմբավորում է, որի գործունեությունն արգելված է մի շարք երկրներում, այդ թվում Ռուսաստանում: