Երեւանյան բնակարանում տղամարդու դիակ են հայտնաբերել՝ կախված վիճակում: Նախնական տեղեկություններով տեղի է ունեցել ինքնասպանություն:

Ոստիկանությունից NEWS.am-ին հաստատեցին, որ օրերս Շոպրոնի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է մոտ 45-ամյա տղամարդ:  Վերջինս, ըստ նախնական տեղեկությունների, ինքնասպանություն էր գործել՝ հյուրասենյակի դռնից պարանով կախվելով: Կատարվում է քննություն: