Եվրամիությունն այսօր խնդրել է Առեւտրի համաշխարհային կազմակերպությունում քննարկումների հարթակ ստեղծել Ռուսաստանի ներմուծման չափազանց մեծ տուրքերի հարցերով, մասնավորապես՝ թղթի, սառնարանների եւ արմավենու յուղի: Այս մասին ասված է կառույցի տարածած հաղորդագրությունում:

Ըստ «ՌԻԱ Նովոստի»-ի, Եվրահանձնաժողովում հաղորդել են, որ ԱՀԿ-ն Ռուսաստանի հետ վեճը հարթելու հարցով արբիտրների ժողով գումարելու հարցը կքննարկի մարտի 10-ին:

Հաղորդագրության համաձայն, «այդ խորհրդակցության ընթացքում Ռուսաստանը կկարողանա բողոքարկել արբիտրների ժողովի գումարումը»: «Բայց եթե ԵՄ-ն այդ հարցը կրկին հետաձգի մինչեւ ԱՀԿ վեճերի լուծման հարցերով Մարմնի հաջորդ հանդիպումը, որը կայանալու է մարտի 25-ին, ապա Ռուսաստանը չի կարողանա արգելափակել հայցը: Հետեւաբար, ժողովը կգումարվի»,- պարզաբանել են Եվրահանձնաժողովում:

Անցյալ տարվա հոկտեմբերին Եվրահանձնաժողովն ԱՀԿ-ին խնդրել է խորհրդատվություն տրամադրել Ռուսաստանի առնչությամբ՝ կապված թղթի, սառնարանների, սառցարանների եւ արմավենու յուղի արտահանման հետ:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Եվրամիությունը Ռուսաստանի դեմ հայց է ներկայացրել ԱՀԿ՝ գյուղատնտեսական եւ արդյունաբերական արտադրանքի սակագների հարցով: