Խորհրդարանի ղեկավարները երեխայի պես նեղանում են ընդդիմության ամեն ասածից: Այս մասին, այսօր՝ փետրվարի 27-ին, ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ հայտարարել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:

Նրա խոսքով՝ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն իրեն թույլ է տալիս զրկել ընդդիմությանը ձայնի իրավունքից երբ ցանկանա, եւ մեկնաբանել նրա ցանկացած արտահայտությունը, որի օրինակին հետեւում են նաեւ ԱԺ փոխնախագահները:

«Գալուստ Սահակյանը ոտնահարում է ԱԺ կանոնակարգ օրենքը՝ մեզ արտահայտվելու ոչ մի հնարավորություն չտալով»,-ասել է Զուրաբյանը:

Այդուհանդերձ, ըստ նրա, իշխանությունը չի կարող իրեն հաշիվ չտալ, որ կատարելապես ջախջախված է՝ չդիմանալով ընդդիմադիր ուժերի ոչ մի ելույթի:

«Դուք, անկասկած, տեսել եք, թե ինչպես լռեց  Գալուստ Սահակյանն այն բանից հետո, երբ ես նրան պատասխանեցի: Եթե նա կարծում է, որ ինձ ապտակել է, հիմա էլ ես եմ իրեն ապտակում»,-ամփոփել է ընդդիմադիր գործիչը: