Հայաստանում ՌԴ ԱԴԾ Սահմանային  վարչության պայմանագրային զինծառայող Արթուր Աֆյանի անհետ կորելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել: որ NEWS.am-ին Քննչական կոմիտեից հայտնեցին, որ  քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի հատկանիշներով՝ սպանություն:

Նշենք, որ ըստ ՀՀ քրեադատավարության օրենսդրության՝ եթե անհետ կորած անձը 10 օր չի հայտնաբերվում, ապա հարուցվում է քրեական գործ սպանության հատկանիշներով:

Նշենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 26-ամյա պայմանագրային զինծառայող Արթուր Աֆյանը կորել էր փետրվարի 21-ին։ Նույն օրը Արթուր Աֆյանի կինը՝ Ալվարդ Մկրտչյանը դիմել էր Ոստիկանություն։  Կնոջ հավաստմամբ՝ հայտնել էր, որ ինքը հեռախոսազրույց է ունեցել իր ամուսնու հետ։ Արթուրը հրաժեշտ էր տվել կնոջը եւ ասել, որ այլեւս չի վերադառնալու։ Համաձայն օրենսդրության, եթե անհետացումից 10 օր անց քաղաքացին չի հայտնաբերվում, ապա հարուցվում է քրեական գործ։

Ըստ որոշ տեղեկությունների՝ ընտանիքը պարտքեր է ունեցել։ Սակայն Ալվարդ Մկրտչյանը պնդում է, որ ամուսնու անհետանալուց օրեր առաջ իրենք գրավ են դրել թանկարժեք իրերը պարտքերը մարելու համար։