Ոստիկանապետը պետք է ամաչի հայ ժողովրդից։  Այս մասին՝ այսօր՝ փետրվարի 27-ին, Ազատության հրապարակում իր բացօթյա ասուլիսի ժամանակ ասաց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ դիմելով ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին։

«Մի սուրբ մարդ զանգեց ինձ, ասաց, որ պետք է ամաչել հայ ժողովրդից. եթե չամաչես, դու ունակ ես ցանկացած բռնության եւ այլանդակության: Հիմա այս խոսքն ուղղում եմ իմ ընկեր, իմ ծանոթ, իմ աչքերի մեջ նայած ոստիկանապետին. պետք է ամաչել հայ ժողովրդից, պատրաստվեցեք այդ ամաչմանը»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ առաջիկայում այցելելու է Հայաստանի բոլոր բնակավայրերը, եւ յուրաքանչյուր ուրբաթ օր քաղաքական գործընթացների վերաբերյալ հանրությանը հաշվետվություն է  ներկայացնելու Ազատության հրապարակում:

Վաղը Րաֆֆի Հովհաննիսյանը կայցելի Տավուշի մարզ, այնուհետեւ՝ Լոռի, իսկ մարտի 1-ին կլինի Չինարի գյուղում, որտեղ էլ հարգանքի տուրք կմատուցի Մարտի 1-ի զոհերի հիշատակին։