Սառեցված հակամարտությունների կարգավորումը ԵԱՀԿ-ում Սերբիայի նախագահության առաջնայնություններից է լինելու։ Այս մասին Վաշինգտոնում Հելսինկյան հանձնաժողովում կայացած լսումների  հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ Իվիցա Դաչիչը։

Դաչիչը աջակցություն է հայտնել գործող բանակցային ձեւաչափի շրջանակներում գործադրվող  ջանքերի շարունակմանը, որոնք ուղղված են կողմերի միջեւ վստահության վերականգմանը։

Նա նշել է, որ ԱՄՆ ակտիվ մասնակցությունը կարեւոր գործոն է ԵԱՀԿ առաքելության համար, քանի որ ԱՄՆ-ն կարող է իր ներդրումն ունենալ Եվրոպայի անվտանգության գործում։

ԵԱՀԿ գործող նախագահը ընդգծել է, որ կազմակերպությունը ակտիվորեն զբաղվում է ուկրաինական ճգնաժամի դիվանագիտական լուծումների որոնումներով՝ հավելելով, որ Սերբիան իր նախագահության ժամանակ կանի ամեն բան Ուկրաինայում խաղաղության հասնելուն օժանդակելու եւ ԵԱՀԿ ողջ տարածքում վստահության վերականգման համար։