ԱՄՆ Օրեգոն նահանգում անհայտ չարագործները գողացել են 111 քառ/մ մակերեսով բնակելի տունը։ Այս մասին գրում է  The Washington Post-ը։

Շինության տերը մասնավոր հիմունքներով չէր բնակվում այնտեղ եւ կողոպուտի պահին տանը չի եղել։  Անշարժ գույքի անհետացումը նկատելուն պես նա անմիջապես դիմել էր ոստիկանություն։ Տեղի իրավապահ մարմինները սկսել են փայտե շինության որոնման աշխատանքները։ Տունը 2 օր անց հայտնաբերվել էր նախնական գտնվելու վայրից 20 կմ հեռավորության վրա։

Ոստիկանները նշում են, որ միջադեպը իրենց զարմացրել է, եւ իրենք չգիտեին, ինչպես փնտրել անհետացած տունը։ Ըստ իրավապահների վարկածի՝ տունը բարձրացրել են  ամբարձիչի միջոցով, դրել շարժիչով հարթակի վրա եւ տարել, գրում է Lenta-ն։

Ոստիկանությունը այլ մանրամասներ չի նշել, սակայն հավելել է, որ իրենք գործով մի քանի կասկածյալ ունեն։