Փետրվարի 24-ից մարտի 1-ը Բրյուսելում ընթանում է «Եվրպայի դեմոկրատ ուսանողներ» կառույցի «Թվային դարաշրջան» խորագրով ձմեռային համալսարանը: ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչ Աննա Օհանյանը եւս մասնակցում է այս հավաքին:

«Եվրոպայի դեմոկրատ Ուսանողներ»  կազմակերպությունը  համաեվրոպական ուսանողական եւ երիտասարդական քաղաքական ասոցիացիա է եւ Եվրոպայի ժողովրդական կուսակցության  պաշտոնական ուսանողական կազմակերպությունը: Այն հիմնադրվել է Վիեննայում Սկանդինավյան, գերմանական եւ ավստրիական ուսանողների կողմից 1961 թ:  Այն ներկայացնում է ավելի քան 1.600.000 ուսանողների եւ երիտասարդների  42 անդամ կազմակերպություններից  35 երկրներում եւ ամենամեծ երիտասարդական կազմակերպությունն է Եվրոպայում:

Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը առաջին կառույցն է Հայաստանից, որ հնարավորություն է ստացել մասնակցել «Եվրոպայի դեմոկրատ ուսանողներ» կազմակերպության ծրագրերին:

Ձմեռային հավաքի ընթացքում երիտասարդները հանդիպումներ են ունեցել Եվրոպայի ժողովրդական կւսակցության նախագահ Ժոզեֆ Դոուլի եւ Եվրոպական խորհրդի նախկին նախագահ Հերման վան Ռոմպոյի հետ:

Նշենք նաեւ, որ Անդրբեջանի իշխող` Նոր Ադրբեջան կուսակցությունն  այս անգամ ներկայացրել էր իր անդամության հարցը: Սակայն  ծրագրի ընթացքում բազմաթիվ քննարկումներ եղան Անդրբեջանում մարդու իրավունքների ոտնահարման բազմաթիվ դեպքերի վերաբերյալ: Եվ Անդրբեջանի ներկայացուցիչը հանեց իր կուսակցության անդամության հարցումը:

Ծրագրի ընթացքում ընդունվեց «Մարդու իրավունքները Ադրբեջանում» խորագրով կոշտ բանաձեւը, որը դատապարտում է մարդու իրավունքների կոպիտ ոտնահարումը հարեւան Անդրբեջանում: