Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը Եգիպտոսում ճանաչվելէ  որպես ահաբեկչական կազմակերպություն: Նման որոշում է կայացրել այսօր՝ փետրվարի 28-ին, Կահիրեի դատարանը՝ տեղի իրավաբանների ներկայացրած հայտի հիման վրա:

2013-ին հուլիսի սկզբին «Մահմեդական եղբայրներին» եւ նախագահ Մուհամեդ Մուրսիին իշխանությունից հեռացնելուց հետո, Եգիպտոսում կտրուկ սրվել է իրավիճակն անվտանգության ոլորտում: Երկրում ակտիվացել են ծայրահեղական խմբավորումները, որոնք հիմնականում գործում են Սինայի թերակղզու հյուսիսում:

Այս ընթացքում ահաբեկիչների հարձակումների ժամանակ, որոնք ավելի հաճախ են դուրս գալիս Սնիայի սահմաններից, զոհվել են հարյուրավոր ոստիկաններ եւ զինվորականներ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Շատ եգիպտացիներ կարծում են, որ հենց ՀԱՄԱՍ շարժումն է, որը վերահսկում է Գազայի հատվածը եւ, ըստ էության, «Մահմեդական եղբայրների» մասնաճյուղն է, աջակցում եգիպտացի արմատականներին, օգնելով զենքով եւ կենդանի ուժով: