Իսպանիայում հայտնի նկարիչների կտավների կեղծ տարբերակների վաճառքի գործով 9 մարդու են կալանավորել: Վալենսիայի ոստիկանությունը բացահայտել է ավազակախմբի գործունեությունը, որի մասնակիցները նկարել են հայտնի նկարիչները կտավները, իսկ հետո վճառել են որպես օրիգինալ արվեստի ստեղծագործություններ, հաղորդում է Associated Press-ը:

Խաբեբաները պատճենել են Պաբլո Պիկասոյի, Էնդի Ուորհոլի, Ժոանա Միրոյի եւ այլ վարպետների կտավները:

Կալանավորվածների մի մասը զբաղվել է հայտնի ստեղծագործությունների կեղծ օրինակները պատրաստելով, մյուսները դրանք վաճառելով, հաղորդում է Lenta-ն:

Իսպանիայի ՆԳՆ-ում նշել են, որ բանդայի անդամները կտավները վաճառել են ինչպես համացանցի, այնպես էլ պատկերասրահների միջոցով:

Այս գործի շրջանակներում ոստիկանները արվեստի 271 կեղծ ստեղծագործություն են արգրավել, այդ թվում նկարներ ու քանդակներ: