Զիմբաբվեի շքեղ հյուրանոցում  երկրի նախագահ Ռոբերտ Մուգաբեի  ծննդյան օրվա առթիվ հսկայական բանկետ է տեղի ունենում, որը արդեն 35 տարի է իշխանության ղեկին է:

Հատուկ ընթրիքի համար փխեր են որսացել, բացի այդ մի քանի հսկայական տորթ է պատրաստվել: Երեկոյի աժեքը, ենթադրաբար, կազմում է մեկ մլն դոլար, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Մուգաբեն ծնվել է փետրվարի 21-ին, սակայն երեկոն տեղի է ունենում մեկ շաբաթ անց: Նա իր ողջույնի ելույթում հայտարարել է սաֆարի կազմակերպող ընկերությունները գրավելու անհրաժեշտության մասին, քանի որ դրանց տերերը բրիտանացիներ են, իսկ այդ երկիրը Զիմբաբվեի դեմ պատժամիջոցներ է կիրառել: