Մենիսկի վնասվածքի պատճառով Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը վիրահատության ենթարկվել մայրաքաղաքի «Սոֆիա մեդ» հիվանդանոցում:
Բժշկական հաստատությունից լրագրողներին տեղեկացրել են, որ արդեն կիրակի Բորիսովը դուրս կգրվի հիվանդանոցից: Վարչապետն արդեն իրեն լավ է զգում:
«Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո նա անմիջապես կարող է քայլել, բայց սահմանափակ ծանրաբեռնվածությամբ: Ամբողջական վերականգնման համար շուրջ մեկ ամիս է անհրաժեշտ»,- ասել է կլինիկայի ղեկավար Անտոնի Գեորգիեւը: Նա տեղեկացրել է նաեւ, որ վերջին մի քանի տարվա ընթացքում սա վարչապետի արդեն երրորդ վիրահատությունն է: Բորիսովը ծունկը վնասում է ֆուտբոլ խաղալիս:
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ավելի վաղ երկրի կառավարության մամուլի ծառայությունը տեղեկացրել էր, որ Բոյկո Բորիսովը ծնկի վնասվածք է ստացել փետրվարի 26-ին:





























