Բելգորոդի կենդանաբանական այգում առյուծ խեղդել է մի տղամարդու։ Ողբերգությունը տեղի է ունեցել փետրվարի 28-ին, ժամը 11-ին, հաղորդում է BelPressa» գործակալությունը։
Ըստ նախնական տեղեկությունների, 52-ամյա տղամարդը հարբած վիճակում բարձրացել էր ազատավանդակի ցանկապատի վրա եւ ընդհուպ մոտեցել կենդանուն՝ սադրելով նրան։ Առյուծը վանդակի ճաղերի արանքից խեղդել է նրան։ Ի դեպ, նախազգուշացնող պաստառները փակցված են եղել վանդակի վրա։
Այժմ քննիչները ստուգում են դեպքի հանգամանքները։
Անֆիսա առյուծը Բելգորոդի կենդանաբանական այգի է տեղափոխվել 2006թ., կրկեսից, երբ կենդանու մոտ աչքի կատարակտ էին հայտնաբերել։ Այգու տնօրինությունը չի պատրաստվում քնեցնել կենդանուն։





























